Մեր տղաները ոչ մի րոպե խրամատը չեն լքել, բայց ամեն ինչ արեցին, որպեսզի տղաները հետ վերադառնան, հանեցին բանակը, ստեղծեցին պայմաններ, որպեսզի ոչ ոք չմնա: Լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը, ով ևս մյուս սյունեցիների նման փակել է ճանապարհը:
«Արյան գնով պահել են, պատրաստ են էլի պահել, բայց բոլոր միջոցառումները ձեռնարկեցին, որպեսզի սյունեցու ոգին կոտրեն, որպեսզի Սյունիքի դարպասները բացեն:
Սյունեցին երկու ճակատով է կռվում՝ իշխանության դեմ, որն այս քանի օրերին ամեն ինչ արեց, որպեսզի ադրբեջանցին մտնի Սյունիք, և թշնամու, որն արդեն երեկ մենք տեսանք, որ Որոտանում դրոշ էր ծածանում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը