20 12 2020

Խունկ և օրհնություն մեր հերոս զավակների անմահ հիշատակին. Գարեգին Բ կաթողիկոսը այցելել է Եռաբլուր

Խունկ և օրհնություն մեր հերոս զավակների անմահ հիշատակին. Գարեգին Բ կաթողիկոսը այցելել է Եռաբլուր

Ամենայն հայոց  կաթողիկոս Գարեգին Բ-ն հոգեւորական դասի հետ այցելել է «Եռաբլուր զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին:

«Այսօր այցելեցինք Եռաբլուր զինվորական պանթեոն՝ մեր աղոթքը բարձրացնելու նահատակ քաջորդյաց հոգիների հանգստության համար։

Խունկ և օրհնություն մեր հերոս զավակների անմահ հիշատակին»,- գրված է կաթողիկոսի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ Հայստանում եւ Արցախում եռօրյա սուգ է հայտարարվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ