Մեսրոպ Մանուկյանը գրում է․
«Գիտե՞ք թե ինչով էր տարբերվում «Էլիտայի» երթը Ձեր . . . երթից Մենք իսկապես մեծ ցավով և կսկիծով էինք մասնակցում սգո երթին՝ գիտակցելով երթի արժեքը , գիտակցելով սգացող ընտանիքների արժեքը . . . Իսկ այսօր Եռաբլուրում սկսեց չգործել «անբարոյական» իշխանությունների բարոյական արգելակները ևս։ Այսօրվա երթին լսվում էին սուլոցներ, ծափահարություններ և տարատեսակ կոչեր, որն ՈՒՂՂԱԿԻ ԱՄՈԹ Է անվանել սգո երթ, որտեղ Զոհված ծնողների հանդեպ եղող բարոյական արգելանքի պատնեշը ջնջվեց . . . և Հերոսների մայրերին մի կողմ հրելով «ԹԱՎՇՅԱ ՄԵՂՄՈՒԹՅԱՄԲ» մտան Եռաբլուր։
Սարսափելին, սակայն, անգամ դա չէր: Հայ ժողովուրդը ազգային միասնականության բացարձակ խորհրդանիշ եղող երկու սրբավայր ունի՝ Ծիծեռնակաբերդը և Եռաբլուրը: Արցախյան պատերազմի ժամանակ քաղաքական տարբեր կուսակցությունների հետ կապված ջոկատների զինվորները Եռաբլուրում խաղաղ հանգչում են իրար կողքի: Այսօր, սակայն հրոսակների հանեցիք զոհվածների ծնողների դեմ, ամենացավալին մոլորված որդեկորույս ծնողներին հանեցիք մյուս ծնողների դեմ : Այսօր պառակտված հասարակությամբ ճաք տվեց Եռաբլուրը՝ այնպիսի խոր վերք թողնելով մեր միասնության վրա, որը շատ դժվար է սպիանալու: # մեկ օր շուտ չքվի՛ր, մեկ օր շուտ ջնջվի՛ր գերագույն դավաճան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը