Մեր սուգը կտևի երկար և հավերժ, եթե չպայքարենք։ Մենք հանձնվելու իրավունք չունենք, մենք հանձնելու հայրենիք չունենք։ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարելով սգո օր, այս օրը ևս օգտագործեց իր քաղաքական շահի համար, այսօր նա ըստ էության պղծեց Եռաբլուրը։ Նա կրկին երկիրը տանում է ցնցումների հանուն իշխանության, հանուն իր աթոռի։ Այս նույն մարզպետները, նույն կառավարության անդամները այսքան ժրաջան չեն զբաղվել ո՛չ փախստականների, ո՛չ գերիների հարցով ոչ երկրի խնդիրներով»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը