19 12 2020

Այստեղ եմ, որ համար մեկ դավաճանը չներխուժի իմ սրբության սրբոց նահատակների պանթեոն․ Աշոտ Մինասյան



Այսօր ասյտեղ եմ ոչ միայն իմ հարգանքի տուրքը մատուցելու համար, այլև այստեղ եմ, որ երկրի համար մեկ դավաճանը չփորձի ներխուժել իմ սրբության սրբոց նահատկների պանթեոն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրգրողների հետ զրույցում ասաց լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը։

«Այն, որ կարող են երթ կազմակերպել և գնալ բազում սադրանքների, դրանից իրազեկ ենք, այն, որ արգելելու ենք, ժմանակը ցույց կտա, թե ոնց ենք արգելելու: Պատահական չէ, որ այսքան իմ զինակից ընկերները հավաքված են այստեղ: Ինքը մեր բերդաքաղաքի բանալիները հանձնեց թշնամուն: Ինչո՞ւ է համառում ու չի գնում, ուրիշ ի՞նչ հանձնի, գնանք վիլայեթ դառնա՞նք թուրքերին»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ