Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների առցանց հանդիպման ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները 2019թ. ի վեր ամեն ինչ արել են հարցի խաղաղ կարգավորմանը միտված բանակցային գործընթացը տապալելու համար:
Իր ելույթում Ալիևը մասնավորապես անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ վերհիշելով վերջինիս «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարությունը:
«ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, այցով գտնվելով ԱՄՆ-ում, հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը նախապատրաստվում է նոր պատերազմի՝ նոր տարածքների համար»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ այս հայտարարությունը բացահայտում է հայկական կողմի ագրեսիվ քաղաքականության էությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը