Ոստիկանության պաշտոնաթող գեներալներն ու գնդապետները կոչ են ուղղել ոստիկանությանը:
Այն ներկայացնում ենք ստորեւ.
«Հարգելի ոստիկանության ծառայողներ
Սիրելի ընկերներ և զինակիցներ
Քույրեր և եղբայրներ
Այս օրհասական պահին դիմում ենք Ձեզ, որպես ավագ ընկերներ, որոնք Ձեր կողքին են եղել , կան և կլինեն բոլոր ժամանակներում։
Իրար հետ մարտնչել ենք թշնամու դեմ, կռիվ տվել հանցագործների հետ, ապահովել հասարակական անդորրը, չխնայելով առողջությունը և նույնիսկ կյանքը:
Մեր կարգախոսը միշտ եղել է «ծառայում ենք օրենքին» և այսօր մեր հորդորը, խնդրանքն ու պահանջը ձեզանից մեկն է ՝ գործել միմիայն օրենքի տառին համապատասխան, բացառապէս Ձեր գործառութային պարտականությունների շրջանակներում, չկատարելով անօրինական հրամաններ և կարգադրություններ, չդառնալով կույր կամակատար և գործիք:
Կուռ և խիզախ եղեք, որպեսզի արժանի լինեք Ձեր զոհված ընկերների հիշատակին։
Ոստիկանությունը միշտ եղել է հասարակության սերուցքը, ուստի ամեն մեկիս ճիշտ քայլը բարձր է գնահատվելու ժողովրդի կողմից...
Հիշեք մեր փառապանձ նախնիների սխրանքները, ավագ եղբայրների և ծառայակից ընկերների թափված արյունը հանուն մեր Հայրենիքի անվտանգության...
Գործեք Ձեր խղճի և սրտի կանչով, մաքուր ձեռքերով և սթափ գլխով ։
Աստված Ձեզ պահապան...
Հ.Հ. Ոստիկանության Կոլեգիայի նախկին անդամներ և բարձրաստիճան սպաներ
Վարդան Եղիազարյան, ոստիկանության գեներալ֊լեյտենանտ
Լևոն Երանոսյան, գեներալ ֊լեյտենանտ
Սաշա Աֆյան, ոստիկանության գեներալ-լեյտենանտ
Սամվել Հովհաննիսյան, ոստիկանության գեներալ֊մայոր
Ռաֆիկ Զաքարյան, ոստիկանության֊գեներալ-մայոր
Սարգիս Մարտիրոսյան, ոստիկանության գնդապետ
Սամվել Ասատրյան, ոստիկանության գնդապետ
Արսեն Ադամյան, ոստիկանության գնդապետ
Արշավիր Գևորգյան, ոստիկանության գնդապետ
Գուրգեն Գրիգորյան, ոստիկանության գնդապետ
Ռոման Կիրակոսյան, ոստիկանության գնդապետ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը