Իրանագետ Վարդանո Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
««Էլիտար բունտ», «էլիտար հեղաշրջում» և նման այլ «բնորոշումները» պոպուլիստական հանրահայտ հնարքներ են՝ նախատեսված հասարակության լայն շերտերի ուղեղների լվացման և պառակտման համար:
Ըստ պոպուլիզմի դասագրքային «ճշմարտության»՝ իշխանություն վերցնելու կամ այն պահելու համար «ժողովրդին» պետք է հակադրել «էլիտային»՝ մեքենայություն և ծեռնածվություն, որն էլ այժմ փորձ է կատարվում անել։
Մինչդեռ «էլիտան» և «ժողովուրդն» իրականում միասնական օրգանիզմ են, միևնույն ազգի անքակտելի հատվածները, պատկերավոր ասած, գլուխը և մարմինը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը