ԱԱԾ հարգելի աշխատակիցներ, թող զարմանալի չթվա, բայց մեր այս պայքարը, Արժանապատվության երթը և վերջնարդյունք Նիկոլ Փաշինյանի հեռացումը նաև ձեր պաշտպանությանն է միտված: Երթի ժամանակ ԱԱԾ շենքի մոտ ասաց քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը:
«Հայաստանի պետական որևէ կառույց այդպիսի թրքաբարո ասպատակության չի ենթարկվել, ինչպես ԱԱԾ-ն: Այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո հինգ տնօրեն է փոխվել այս կառույցում, հինգից երկուսը հրապարակավ, ուղիղ կամ անուղղակի ձևով հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանը հոգեկան հիվանդ է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը