«Փաստինֆո»-ն գրում է.
«Սոցիալ-տնտեսական ճգնաժամում գտնվող երկրում շարունակվում է պարգեւավճարների բաշխումը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին վերջերս պարգևավճար է տրվել, ընդ որում՝ աշխատավարձի 100%-ի չափով:
Պարգեւավճարի կարգադրությունը գաղտնի է պահվում։ Տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆո»-ն կապ է հաստատել՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի հետ, որը հարցը լսելուց հետո ոչ թե այն հերքել է, այլ առաջարկել է դիմել գրավոր։
Նշենք, որ ԱԺ նախագահի կարգադրությունները ենթակա են հրապարակման, հետեւապես ԱԺ աշխատակազմի պարտավորությունն է առանց գրավոր հարցման կայքէջում տեղադրել ԱԺ նախագահի ստորագրած բոլոր որոշումներն ու կարգադրությունները։
Կայքում տեղադրված վերջին կարգադրությունը վերաբերում է Նիդերլանդների երկու խորհրդարանականների պարգևատրելու մասին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը