12 12 2020

Բիրտ ուժ կիրառող ոստիկանները. Ճանաչեք դեմքերով



Տևական ժամանակ է, ինչ քաղաքացիական անհնազանդության խաղաղ ակցիաներ են տեղի ունենում ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Հատկանշանական է ակցիաների և ցույցերի ժամանակ ոստիկանության որոշ ծառայողների վարքագիծը: Ոստիկաների մի մասը ուղեկցում է ակցիայի մասնակիցներին՝ ապահովելով նրանց անվտանգությունը՝ չգնալով բախումների և բռնի ուժ չօգտագործելով, իսկ ահա կան ոստիկաններ, որոնք շատ հաճախ առանց պատճառի խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառում և բերման ենթարկում:

Նախօրեին նման ոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացիներից մեկը ստացավ գլխուղեղի վնասվածք: Բիրտ ուժ գործադրելով բերման են ենթարկվում անգամ երիտասարդ աղջիկների։ Մենք առանձնացրել ենք ակցիայի ժամանակ նման բիրտ ուժ կիրառող ոստիկանների գործողությունները, որտեղ հստակ երևում է նրանց դեմքերը: Վերջին շրջանում խոսակցությունները չեն դադարում, որ ոստիկանության համազգեստով կան նաև այլ անձինք՝ ոչ ոստիկաններ ևս, որոնք պատրաստ են այդ «սև» գործն անել։

Վերջին օրերին մենք տեսնում ենք նաև, որ համակարգից դուրս են գալիս ոստիկանության սպաներ՝ հորդորով և կոչով դիմելով իրենց ծառայակիցներին, դեմ չգնալ սպայի արժանապատվությանը և չանել ոստիկանի պատիվն ու համբավն արատավորող գործողություններ: Դիմում ենք մեր ընթերցողներին՝ եթե ճանաչում եք տեսանյութի ոստիկաններին, նրանց անունները նշել մեկնաբանություններում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ