11 12 2020

Այսօր բողոքողները պարապած աշխուժակներ չեն, նրանք մասնագիտություն, գործ ու անցած ճանապարհ ունեն. Վրթանեսյան

Այսօր բողոքողները պարապած աշխուժակներ չեն, նրանք մասնագիտություն, գործ ու անցած ճանապարհ ունեն. Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Այս դժգույն և առանց դրայվ ցույցերի ժամանակ ինքներս մեզ հեգնում ենք, որ կարելի է Նիկոլին վարձել, որ գա, ինքն իր դեմ ցույցը վարի, ճղճղան ձայնով և իր յուրահատուկ ոճով՝ բառերն առանձին-առանձին արտասանելով ու վերջավորությունները ձգելով, թե բա. «Այստե՜ղ... այս հրապարակո՜ւմ... 100 հազար մա՜րդ... պահանջո՜ւմ է... դավաճան ստահակի՜... դավաճան տականքի՜... անհապա՜ղ... հեռացումըըըըըըը՜»։

Իսկ եթե լուրջ, սխալ է այս ցույցերը համեմատել նիկոլենց և դրանից առաջ եղած բոլոր այլ «կառնավալների» հետ։

Նախ՝ չկա տրամադրություն, որովհետև դավաճանությամբ հայրենիքի մաս ենք կորցրել, որովհետև հազարավոր մարդիկ են զոհվել, որովհետև տասնյակ հազարավոր մարդիկ են դժբախտացել, որովհետև թշնամին արդեն մեր տների մոտ է։

(Ես այս շարժման խորհրդանիշ սև սիրտը կընտրեի):

Երկրորդը՝ այսօր փողոց դուրս եկող մարդկանց ճնշող մեծամասնությունը պարապած աշխուժակներ չեն, որոնց մասնագիտությունը միտինգ անելն է ու տեսախցիկների և ֆոտոխցիկների առջև հուզիչ տեսարաններ բեմադրելն է։

Այսօր բողոքողների մեծամասնությունն ունեն մասնագիտություն, գործ, անցած ճանապարհ։ Իրենցից շատերն ավելի հեշտ տուն կկառուցեն, քան բարձրաձայն կգոռան. #նիկոլսիքտիր

Մի զավեշտալի դրվագ. Օպերայի բակում ցույցերից մեկի ժամանակ 2 հոգու նկատեցի, որ արևածաղիկ էին չրթում։ Աչք ծակեց։ Հետո մոտեցան ոստիկաններին, սկսեցին по-свойски զրուցել, հետո ոստիկաններն իրենց ինչ-որ բան ասացին ու սրանք եկան, փորձեցին բախում հրահրել, բայց ժողովուրդը ճամփեց դրանց։

Մի խոսքով, #նիկոլաթուրքեր էին ակնհայտորեն...

Ու երրորդը՝ բոլորը հասկանում են, որ Նիկոլին ռադ անելը ծանր ճանապարհի սկիզբն է միայն։ Ուրախանալու բան չկա ու մոտակա ամիսներին և տարիներին դժվար լինի։

Այնպես որ կներեք, տաշի-տուշիներ ու ձեր պատկերացրած դրայվը չի լինելու։ Լիաթող կգոռանք ու լիասիրտ կուրախանանք միայն երբ Հայաստանի թշնամին ջախջախվի։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ