09 12 2020

Հրաժարվեք դավաճան Նիկոլին պաշտպանելուց և միացեք դավաճանի հրաժարականը պահանջող ժողովրդական շարժմանը․ Ավշարի համայնքապետ

Հրաժարվեք դավաճան Նիկոլին պաշտպանելուց և միացեք դավաճանի հրաժարականը պահանջող ժողովրդական շարժմանը․ Ավշարի համայնքապետ

Ավշարի համայնքապետարանը իր ֆեյսբուքյան էջում տարածել է համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի հայտարարությունը, որում վերջինս դատապարտում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքների ղեկավարներին և քաղաքացիներին բերման ենթարկելու՝ Ոստիկանության գործողությունները։

«Ավշար համայնքի ղեկավարը դատապարտում է ոստիկանության գործողությունները համայնքների ղեկավարներին և քաղաքացիներին բերման ենթարկելու գործում, ովքեր պահանջում են դավաճան վարչապետ Նիկոլի հրաժարականը , իրականացնելով բողոքի խաղաղ ակցիա:

Դիմում եմ ոստիկանությանը, հրաժարվեք դավաճան վարչապետ Նիկոլին պաշտպանելուց և միացեք դավաճանի հրաժարականը պահանջող ժողովրդական շարժմանը»,– ասվում է Ավշարի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարությունում:

Հիշեցնենք, որ երեկ Արարատի մարզի բնակիչները Խոր վիրապի ու Արարատ քաղաքի մոտ միջպետական ճանապարհ էին փակել՝ այդպիսով միանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Ոստիկանությունը բերման էր ենթարկել Արարատի մարզի մի շարք համայնքապետերի, ինչպես նաև ակցիայի ակտիվ մասնակիցներից ոմանց: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ