Ինչպես արդեն տեղեկցրել ենք մի խումբ քաղաքացիներ փակել են Բավրայի անցակետը։
Այստեղից ուղիղ եթերով ֆեյսբուքյան օգտատերերից ակցիայի մասնակից Կարապետ Պողոսյանը նշում է․
«Հայաստանի հյուսիսը քնած է և չի տեսնում՝ ինչ է կատարվում հարավում։ Մենք Հայաստանի հյուսիսում ենք։ Պետք է ժողովուրդը հասկանա, որ ամբողջ Հայաստանն է վտանգված այս դեպքում, ոչ միայն Սյունիքը։ Հայաստանում չկա ոչ սահմանամերձ տարածք, Հայաստանը չորս կողմից շրջապատված է թշնամիներով»,- նշում է օգտատերը հավելելով՝ չկա հարավ, չկա հյուսիս, կա մեկ մեծ ընդհանուր Հայաստան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը