08 12 2020

Ակնկալում ենք, որ ոստիկանությունը չի խոչընդոտի խաղաղ ակցիաներին. հայտարարություն

Ակնկալում ենք, որ ոստիկանությունը չի խոչընդոտի խաղաղ ակցիաներին. հայտարարություն

Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը հայտարարություն է տարածել՝ ուղղված ոստիկաններին, որը ներկայացնում ենք ստորև.

 «Հարգարժան ՀՀ ոստիկաններ,

 «Հայրենիքի փրկության շարժում»-ը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին տվել էր ժամանակ` մինչև այսօր 12:00 իր հրաժարականը ներկայացնելու համար:

 Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից հրաժարական չներկայացնելով պայմանավորված հնարավոր են ինչպես ինքնաբուխ, այնպես էլ տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների կողմից շտապ հավաքների անցկացում և իրականացում, ինչով պայմանավորված ակնկալում ենք, որ ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված օրինականության սկզբունքին, չի խոչընդոտի այդ միջոցառումների իրականացմանը և առաջնորդվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ`իր իրավասությունների սահմաններում կաջակցի հավաքին:

Հարկ ենք համարում հիշեցնել նաև, որ  «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի՝ հավաքների մասնակիցների իրավական աջակցման և օգնության տրամադրման թեժ գծի հեռախոսահամարը`043200597, շարունակում է գործել 24 ժամ:

Ոստիկանության ուշադրությունն ենք հրավիրում մամուլում շրջանառվող այն տեղեկությունների վրա, որ իշխող քաղաքական ուժի որոշ ներկայացուցիչներ պատրաստվում են կազմակերպել սադրանքներ և կանխամտածված քաղաքացիական բախումներ, ինչի առնչությամբ հայտնում ենք, որ ցանկացած ապօրինության պատասխանատվություն կրելու է բացառապես իշխանությունը:

Իրավական պետությունն այլընտրանք չունի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ