07 12 2020

Առաջիկայում Ադրբեջանը կարող է մեծացնել ոսկու արդյունահանման ծավալները

Առաջիկայում Ադրբեջանը կարող է մեծացնել ոսկու արդյունահանման ծավալները

Ոսկի՝ լոլիկի փոխարեն: Առաջիկա տարիներին թանկարժեք մետաղի արտահանումը կարող է առաջատար դառնալ Ադրբեջանի նավթային ոլորտում ՝ շրջանցելով լոլիկի մատակարարումը արտերկիր: Այդ մասին հայտնում է Sputik Ближнее зарубежье-ն:

Այսպես՝ 2020 թվականի հունվար-հոկտեմբեր ամսվա արդյունքներով՝ երկիրը համաշխարհային շուկաներ է մատակարարել 158,7 մլն դոլարի ոսկի, ինչը 11,7% -ով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

«Համեմատության համար նշենք, որ 10 ամիսների ընթացքում ատահանվել է 173 մլն դոլարի ադրբեջանական լոլիկ: Առաջիկայում Ադրբեջանը կարող է մեծացնել ոսկու արդյունահանման ծավալները, քանի որ Բաքվի վերահսկոության տակ անցած Ղարաբաղի շրջաններում էական թվով ոսկու հանքեր կան»,- նշում է աղբյուրը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ