05 12 2020

Հանրահավաքի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին կներկայացնեն հստակ պայմաններ և վերջնաժամկետ

Հանրահավաքի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին կներկայացնեն հստակ պայմաններ և վերջնաժամկետ

Ազատության հրապարակում «Հայրենիքի Փրկության Շարժման» հրավիրած հանրահավաքից հետո սկսվեց երթի դեպի կառավարական առանձնատուն՝ Նիկոլ Փաշինյանին ներկայացնելու իրենց պահանջները։

«Այս հանրահավաքից, հայտարարությունից Նիկոլը խիստ վախեցած է։ Այսօր էլ շաբաթ օր է, վստահաբար արդեն գործի էլ չէ, մենք նրա՝ հեռանալու պահանջը անմիջականորեն կփոխանցենք նրան կառավարական ամառանոցի մուտքի մոտ։ Թող նրա ականջին օղ լինի, լավ լսի ու հասկանա՝ իրեն հայրենիքը չի ուզում, ուզում է օր առաջ, րոպե առաջ նրա հեռացումը։

Նիկոլ Փաշինյանին հեռացման համար դրվելու են  հստակ պայմաններ ու վերջնաժամկետ»,- ասաց Գ.Մանուկյանը։

Քայլերթը սկսվեց Բաղրամյան պողոտա, Պռոշյան փողոց, կառավարության առանձնատներ երթուղով։ Երթն առաջնորդում են քաղաքական ուժերի ղեկավարները՝ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։

Նշենք, որ այս պահին մեծ թվով ոստիկաններ շրջապատել են կառավարական առանձնատունը, պատ են կազմել։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ