Հակահայկական բանաձեւը հանվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի օրակարգում առկա օրենքի նախագծից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Դեռեւս հուլիս ամսին նշել էի, որ պատմության մեջ ամենից հակահայկական բանաձեւն է ներառվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի օրակարգում: Խոսքը գնում էր 2021թ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում անթուլատրելի հակահայկական ձեւակերպումների մասին: Ուրախ եմ տեղեկացնել, որ հայկական լոբբիաստների աշխատանքի արդյունքում հակահայկական բանաձեւը հանվել է օրենքի նախագծից: Ավելին, շրջանառության մեջ կան հակաթուրքական եւ հակաադրբեջանական նախագծեր:
Հ.Գ. Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ գործադրել են զրո ջանք»,- գրել է Սարգսյանը:
Նշենք, որ դեռ հուլիսին Սարգսյանը գրել էր, որ նման հակահայկական բանաձեւի երբեք չի եղել: «Եթե սա ընդունվի նաեւ Սենատում, դառնալու է լուրջ նախադեպ ու գլխացավանք` էապես ազդելով նաեւ այլ, այդ թվում նաեւ միջազգային փաստաթղթերում ներառվելու հեռանկարի վրա: Ադրբեջանական լոբբին փեշով փող է ծախսել»,- գրել էր Սարգսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը