Այժմ պատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, որով պատերազմին մասնակցած ուսանողների, նաև պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների 2020 թվականի 2-րդ կիսամյակի ուսման վարձերը կփոխհատուցվեն: Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես հույս ունեմ, որ կառավարության մյուս նիստին արդեն դե յուրե մենք այդ որոշումը կընդունենք, բայց պարոն Դումանյան այս ընթացքում ուսման վարձի հետ կապված որևէ խնդիր պետք է բուհերում չառաջանա, մինչև դե յուրե այդ որոշումը կայացնենք և գումարները կփոխանցենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը