02 12 2020

Դուք տապալել եք Հայաստանի Հանրապետությունը. Գլենդելի հայերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը



Գլենդելի հայերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք բողոքի ակցիա են իրականացրել Գլենդել քաղաքում։

Ակցիայի մասնակիցներից մեկն այդ առնչությամբ ելույթ ունեցավ։

Նա, մասնավորապես, նշեց.

«Ես հայտնում եմ իմ անվստահությունը Նիկոլ Փաշինյանի թավշյա կառավարության հանդեպ։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Պարոն Փաշինյան, դուք 2,5 տարի տապալել եք բոլոր ոլորտները. Կրթությունը մշակույթը, արվեստը, դիվանագիտությունը, բանակաշինությունը եւ վերջապես պատերազմն եք խայտառակ տանուլ տվել։ Այսօր ի հայտ են գալիս փաստեր, որոնք վկայում են ձեր կողմից իրականացված դավաճանության դավադիր ծրագրի մասին: Դուք տապալել եք Հայաստանի Հանրապետությունը եւ պետք է օր առաջ հեռանաք»։

Աղբյուրը՝ News.am-ի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ