«5-րդ ալիք» ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Հանրապետության նախագահը գնում է Մոսկվա, դատարկաձեռն հետո գալիս ու նամակ է գրում ՌԴ նախագահ Պուտինին:
ՀՀ վարչապետը չի կարողանում երկկողմ հանդիպում հաջողացնի Պուտինի հետ ու որոշում է «սլիվ» անել թե իբր Պուտինը տեղյակ չէր արցախյան հիմնախնդիրների նրբություններից:
Լեւոն Տեր պետրոսյանի խոսնակը ասում է «Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին»:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը արդեն որերրորդ անգամ հաստատում է, որ սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից։
Երկուսուկես տարի անց էլ ՀՀ նախկին արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը դեռ փորձում է Նիկոլին բացատրել Կազանյան փաստաթղթի բովանդակությունը, միևնույն է՝ չի հասկանում: Գիտությունների Ազգային Ակադեմիան, ՀՊՀ գիտխորհուրդը պահանջում են Նիկոլի հրաժարականը: Հայաստանի ընդիմությունը՝, սփյուռքյան կառույցները՝ նույնպես: Արցախում բացի Արայիկ Հարությունյանից ու նրա խոսնակից ոչ ոք չի ուզում լսել Նիկոլ անունը, նույնիսկ՝ Սամվել Բաբայնը: Փաշինյանի հենարան մնացել են սրոսական ՀԿ-ները, աղանդավորական շարժումներն ու մի քանի արևմտյան ֆինանսավորմամբ լրատվամիջոցներ:
Հանրային հետուստատեսությունը արդեն անհնազանդության ինպուլսներ է բաց թողնում, բայց դեռ կառավարելի է: Նիկոլի սիրած ֆեյսբուքում մեղմ ասած պոռնո է տիրում, փողոցներում հիասթափություն, ափսոսանք և հայհոյանքների շարան նրա հասցեին: Ըստ էության «Կոնսենսուս -1»-ը արդեն իրականություն է, մնում է ինքը դրանում համոզվի, չվախենա և հրաժարական ներկայացնի: Եթե՝ ոչ, ապա անտանելի ցնցումները անխուսափելի են, թե ներքին և թե՝ արտաքին կյանքում: Մոտակա օրերին կորոշվի մենք ունենալու ե՞նք պետականություն , թե դառնալու ենք ցեղախումբ, որևէ երկրի կազմում: Եւ դա կախված է մեկ մարդուց: Աղետը քայլելով եկավ: Նա պետք է հեռանա: Որքան շուտ, այնքան՝ լավ... իր համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը