30 11 2020

Փնթի հագնված խորհրդարան են գալիս, սրանց համար Ազգային ժողովը ոնց որ ночной клуб լինի․ Արամ Սարգսյան



Մեր բանակը փաստացի չի օգտագործվել Ղարաբաղում, մեր կամավորներն են մասնակցել։ Մեր զենք-զինամթերքը ամբողջովին չի օգտագործվել։ Եվ Պուտինն է անգամ ասում՝ ճանաչեիր Արցախի անկախությունը, որպեսզի մենք նաև տարածքները պաշտպանենք։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն սաց ՀՀ դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը։

«Ախարհաքաղաքական լրջագույն խնդիր է դրված տարածաշրջանում։ Այս ամենը վերլուծելու համար անհրաժեշտ է ունենալ լուրջ քաղաքական թիմ, ոչ թե   իմքայլական դեռահասների նման։ Փնթի հագնված խորհրդարան են գալիս սրանց համար խորհրդարանը ночной клуб է, ոնց ասես գալիս են , սրա՞նք պետք է մեր ճակատագիրը որոշեն»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ