30 11 2020

Վահրամ քահանա Մելիքյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի գրառման․ Panorama.am

Վահրամ քահանա Մելիքյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի գրառման․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը իր վերջին գրառումներից մեկում տեղեկացրեց, որ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ևս տեղեկացվել է ստեղծված աղետալի վիճակի և պարտադրված պայմանների մասին: Panorama.am-ը դիմեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին հարցերով՝ որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը և, եթե համապատասխանում է, ի՞նչ է եղել Կաթողիկոսի արձագանքը և ի՞նչ քայլեր է ձեռնարկվել նրա կողմից։

«Այո, իբրև հրավիրյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է կառավարության կողմից կազմակերպված Անվտանգության Խորհրդի հատուկ նիստին։ Այս ընթացքին Նորին Սրբությունը նաև առանձին հանդիպումներ է ունեցել նախագահի և վարչապետի հետ։ Ինչ վերաբերում է հայրենիքում ստեղծված աղետալի իրավիճակի վերաբերյալ Ամենայն Հայոց Հայրապետի մտորումներին և թելադրություններին, դրանք ամփոփված են ինչպես ժողովրդին ուղղված նոյեմբերի 10-ի ուղերձում, այնպես էլ գերագույն Հոգևոր խորհրդի նոյեմբերի 16-ի հայտարարության մեջ»,- պատասխանեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Նոյեմբերի 10-ի ուղերձում Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասել էր.
«Ծանր բաժին է  ընկել մեզ բոլորիս, բայց նաև պատասխանատվություն՝  ի շահ հայերնքի գործելու սթափ քաջությամբ, հեռատես իմաստությամբ, անսակարկ վճռականությամբ։ Աղոթք է մեր սրտում հանուն համազգային մեր խոհեմության և միասնականության։ Դարավոր մեր պատմության դասերի քաջ գիտակցությամբ և ազգային միաբանության անհրաժեշտությամբ կոչ ենք անում պահպանել հանդարտությունը և չտրվել մեզ փոթորկող զգացումների անհարկի դրսևորումներին, զերծ մնալ բռնություններից և անկարգություններից։

Առկա ճգնաժամը պետք է իր կարգավորումը ստանա Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ուժերի միասնական ջանքերով։ ...

Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Արցախի իշխանություններին անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնելու մեր ժողովրդին ի հայրենիս, յԱրցախ և ի սփյուռս՝ կայացված որոշումների և հայրենի մեր երկրի ապագայի վրա դրանց ներազդեցության վերաբերյալ»։

Գերագույն Հոգևոր խորհրդի նոյեմբերի 16-ի հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Անվիճարկելի ու կենսական է հրադադարի պահպանումը և տարածաշրջանում տևական ու հուսալի խաղաղության ապահովումը: Այնուամենայնիվ, հրադադարի վերաբերյալ նոյեմբեր 10-ի եռակողմ հայտարարությունը, դրանից բխող հետևանքները և առկա անորոշությունները, Արցախի ﬕ հատվածի կորստի փաստը հանկարծակիի բերեցին հանրությանը՝ հանգեցնելով արդար ընդվզման, ինչն իր հերթին հղի է ﬔր երկրի ներքաղաքական ապակայունացմամբ և սպառնում է կանգնեցնել հայրենիքը նոր վտանգների առջև։ ...

Անցնող այս ժամանակահատվածում կայացված որոշուﬓերի, հակամարտության այսօրինակ հանգուցալուծման և ազգային համերաշխության վերականգնման համար, ﬕﬕայն օրինականության նկատմամբ անվերապահ հարգանքով, պետք է պատասխանատվություն կրեն բոլոր պատկան մարմինների իրավասու պաշտոնյաները՝ չբացառելով նաև հրաժարականների հավանականություն»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ