Եթե մեր կառավարությունը ճիշտ և ժամանակին քայլեր աներ մեր գերիների, մեր անհետ կորածների և մեր զոհվածների դիերի հետ կապված, կարծում եմ միգուցե մտավորականների ակցիայի անհրաժեշտություն չէր լինի: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը:
«Հիմա բոլորի պարտքն է բարձրաձայնել, որովհետև մեր երեխաներն ա յնտեղ են: Միգուցե պետք էր դեռ տարածքները չհանձնեին, մինչև մեր երեխաներին չվերադարձնեին, պետք է պայմաններ թելադրվեր, ամենակարևորը, որ համաձայնագրի մեջ պետք է պարտադիր ժամկետ դրված լիներ:
Սա կառավարության ոչ ճիշտ աշխատելու, բացթողումների խնդիրն էր, ինչպե՞ս անմիջապես չզբաղվեցին դրանով, դրա համար բոլորը բողքում են, այսօր էլ մեր երեխաներն այնտեղ են՝ Արցախում և անորոշ վիճակում: Իմ տղան էլ է այնտեղ, և մենք չգիտենք՝ ինչ է լինելու, այնտե՞ղ են մնալու, թե՞տեղափոխվելու են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը