Նոյեմբերի 28-ին Շառլ Ազնավուրի հրապարակում մտավորականները հանրահավաք էին հրավիրել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այնտեղ էր նաև դերասան Միքայել Պողոսյանը, որը լրագրողների հետ զրույցում խոսում էր իր հիասթափության մասին:
Ստորև առաջարկում ենք վերհիշել, թե ինչ էր մտածում դերասանը Նիկոլ Փաշինյանի և կառավարության մասին իշխանափոխությունից հետո: Ի դեպ, այդ հանրահավաքին քիչ չէին նաև այն արվեստագետները, որոնք իշխանափոխությունից հետո սատարում էին այս կառավարությանը, բայց հետո, դեռևս մինչև պատերազմի սկսվելը զղջացել էին, մասնավորապես Արամոն և Էմմա Պետրոսյանը: Նրանք ավելի վաղ էին սկսել քննադատել կառավարության այս կամ այն խնդրահարույց որոշումները:
Ի դեպ, արվեստագետները և մշակույթի գործիչները հանրահավաքի ընթացքում նշեցին, որ իրենց պայքարը շարունակական է լինելու, վստահաբար իրենց շարքերը համալրվելու են: Այս համատեքստում նշենք, որ արվեստագետների մի մասը շարունակում է սատարել և արդարացնել իշխանության քայլերը, օրինակ՝ Սոս Ջանիբեկյանը, Գնել Սարգսյանը, Սոնա Շահգելդյանը և այլք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը