28 11 2020

Երկու տեղանի կռավաթ ես ուզո՞ւմ․ Փաշինյանի պատասխանը` զինվորի հորը



Կառավարության շենքի մոտ նոյեմբերի 28-ին բողոքի ակցիա են անում այն ժամկետային զինծառայողների ծնողները, որոնք որդիները հիմա Արցախում են։ Նախօրեին երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ծնողներից մի քանիսին, լսել նրանց մտահոգությունները և խոստացել 2 օրում պատասխանել։ Սակայն ծնողները բավարարված չեն վարչապետի հետ հանդիպումից: Զինծառայողներից մեկի հայրը մանրամասներ պատմեց հանդիպման մասին։

«Ես նրա երեսին պարզ ասացի` ինչպես ժամանակին «Արմենիա» հյուրանոցում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասացիք՝ դու չես տիրապետում իրավիճակին, օգնականները սխալ ինֆորմացիա են քեզ տալիս, հիմա Ձեր բառերը Ձեր դեմ եմ ուղղում՝ Դուք չեք տիրապետում, թե ինչ վիճակում են գտնվում հայ զինվորները Ղարաբաղում, Ձեր աշխատողները Ձեզ սխալ ինֆորմացիա են տալիս: Երբ նկարագրեցի, թե ինչ վիճակում են մի զինվորները, ինձ ասաց՝ երկու տեղանի կռավա՞թ ես ուզում։ Սա պատասխա՞ն է»,- նշեց տղամարդը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ