27 11 2020

«Երանի հեռանաս», «Էլի ենք հող տալո՞ւ»․ ինչպես են արձագանքում մարդիկ Փաշինյանի տեսաուղերձի մասին գրառմանը

«Երանի հեռանաս», «Էլի ենք հող տալո՞ւ»․ ինչպես են արձագանքում մարդիկ Փաշինյանի տեսաուղերձի մասին գրառմանը

Նիկոլ Փաշինյանը գրել է. «Առաջիկա մեկուկես ժամվա ընթացքում հանդես կգամ հեռուստաուղերձով»:

Գրառման ներքո արած մեկնաբանություններից պարզ է դառնում, որ մադրիկ ակնկալում են լսել նրա հրաժարականի մասին։

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանն արձագանքել է.

«Եթե հրաժարականից բացի, այլ բան ես ուզում ասել, մի արա նման բան, մի խաղա մարդկանց նյարդերի հետ, մի ավելացրու ատելության չափաբաժինը։ Այդ ամենի հետևանքները քեզ են բաժին հասնելու։ Ո՞նց չես գիտակցում քո գնալու կարևորությունը հենց քեզ համար, էլ չեմ ասում մեր երկրի և ժողովրդի համար»։

Շատ օգտատերեր արձագանքել են մեկ-երկու բառով. «Երանի հեռանաս», «Ռադ եղի», «Քո վերջին ուղերձը լինի», «պարզապես հեռացիր», «դեռ քեզ լսող կա՞», «Էլի ենք հող տալո՞ւ», «Հանգած հրաբուխ ես»։

Շարունակվող մեկնաբանություններին կարող եք ծանոթանել ստորև հղումով։


Աղբյուրը՝ Panorama.am

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ