«Այսօր մենք (1000+) անցկացրեցինք մեր չորրորդ նիստն ու որոշում կայացրեցինք հատուցումներ կատարել ևս 55 զոհված զինծառայողների ընտանիքների»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
«Այդպես, հետևողականորեն մենք կատարելու ենք հատուցումներ յուրաքանչյուր շաբաթ: Ուզում եմ մի պահ կանգ առնել ու շնորհակալություն հայտնել այն տասնյակ կամավորներին, որոնք անխոնջ ու լուռ կատարում են այն հսկայական աշխատանքը, որը ծանրացել է հիմնադրամի ուսերին` ուսումնասիրելով հազարավոր փաստաթղթեր, պատասխանելով հարյուրավոր հարցերի, կատարելով բազում փոխանցումներ ու այլ ֆինանսական գործառնություններ»,- գրել է նա:
Ավետիքյանը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր կամավորներին և աջակիցներին, որոնք զորավիգ են հիմնադրամին` իր առաքելության իրականացման հարցում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը