24 11 2020

Մոնթեն էնտեղ քեզ հարցնելու է՝ այ էշ, դո՞ւ էիր, որ թերթեցիր Հայոց պատմության վերջին էջը. Իգոր Խաչատուրովը՝ Փաշինյանին

Մոնթեն էնտեղ քեզ հարցնելու է՝ այ էշ, դո՞ւ էիր, որ թերթեցիր Հայոց պատմության վերջին էջը. Իգոր Խաչատուրովը՝ Փաշինյանին

168.am-ը գրում է.

Վաղը՝ նոյեմբերի 25-ին,  Քարվաճառը կհանձնվի թուրքերին: Թուրքերը, թերևս, օրը պատահական չեն ընտրել. նոյեմբերի 25-ին լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է, ով 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին իրականացված Քարվաճառի ազատագրման օպերացիայի ղեկավարներից է (Մոնթե Մելքոնյան (Ավո)-Մարտակերտի ճակատ):

Օպերացիայի հրամանատարներից գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի (Յուրի Խաչատուրով-Լաչինի միջանցքի ուղղություն) որդուն՝ Իգոր Խաչատուրովին, ով մասնակցել է վերջին պատերազմին, Նիկոլ Փաշինյանի «ձեռամբ» Քարվաճառի հանձնման փաստը չափազանց վրդովվեցրել է:

«Լսի, վիժվածք, Մոնթեն քեզ դիմավորելու է  էնտեղ, նայելու է  հիվանդոտ ռեխիդ ու հարցնի՝ «այ էշ, դո՞ւ էիր, որ թերթեցիր Հայոց պատմության վերջին էջը»։ Ու գուցե առաջին անգամ նաև հայհոյի: Իրականում մենք բոլորս ունենք մեղքի մեր բաժինը։ Բայց նպատակը պետք է տանի մեզ առաջ։ Իմ  նպատակը՝ պարզ ճակատով, առանց ամոթի նայելն է  հորս աչքերին՝ իմանալով, որ Քարվաճառը մերն է՝ ՀԱՅԿԱԿԱՆ է»,- 168.am-ի հետ զրույցում դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Իգոր Խաչատուրովը:

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Քարվաճառը կարևոր ռազմավարական կետ էր հայկական կողմի համար, որի ազատագրման արդյունքում կայուն կապ հաստատվեց Հայաստանի և Արցախի միջև, զգալի կրճատվեց ճակատային գիծը, ապահով դարձավ  Մարտակերտի թիկունքը. Մարտակերտի ազատագրումը հնարավոր չէր լինի՝ առանց Քարվաճառի վրա վերահսկողություն հաստատելու:

Քարվաճառի ազատագրումը վերացրեց ոչ միայն Մարտակերտի անվտանգությանը սպառնացող վտանգը, այլև Վարդենիսի, որտեղ մինչ այդ բնակչությունը սկսել էր հավաքել առաջին անհրաժեշտության իրերը և պատրաստվում էր տեղափոխվել Սևան: Սա մի քայլ էր, որի նախապատրաստական գործողությունները սկսվել էին դեռևս ձմռանը, և որը փոխեց նաև ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը` շահեկան դիրքում պահելով Արցախին:

Ըստ այդմ՝ կարելի է պատկերացնել, թե Քարվաճառի՝ մեր հսկողության տակ չլինելուց ինչ ենք ունենալու: Եվ սա դեռ 90-ականների, այսպես ասած, հաշվարկով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ