24 11 2020

Թուրքիան Սիրիայից թյուրքական բնակչություն է տեղափոխում՝ վերաբնակեցնելու Քաշաթաղի շրջանում. Վահագն Վարագյան

Թուրքիան Սիրիայից թյուրքական բնակչություն է տեղափոխում՝ վերաբնակեցնելու Քաշաթաղի շրջանում. Վահագն Վարագյան

Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Թուրքական կառավարությունը Սիրիայից թյուրքական բնակչություն է տեղափոխում՝ վերաբնակեցնելու Քաշաթաղի շրջանում՝ Սյունիքի և Արցախի արանքում։

Անհայտ կորածների հուսահատված հարազատները ստիպված են ապավինել Ռուսաստանի բարեսրտությանը՝ իրենց հարազատներին ու զավակներին գտնելու հույսով։

Հայաստանում այս պահին փաստացի գոյություն չունի իշխանություն։ Իսկ դուք շարունակեք լռել, նախկինների ենթադրյալ վերադարձի հիմնազուրկ թեզերով արդարացնել ձեր լռությունը, ժամանակ տալ տապալված իշխանություններին և ողջ ժողովրդի ֆիզիկական գոյության հարց թողնել օդում կախված»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ