23 11 2020

«Այս պահից պետք է գնա մեր գործերով»․ ի՞նչ է ասել Փաշինյանն անհետ կորած զինծառայողների հարազատներին

«Այս պահից պետք է գնա մեր գործերով»․ ի՞նչ է ասել Փաշինյանն անհետ կորած զինծառայողների հարազատներին

Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը, ով մի շարք այլ քաղաքացիների հետ կառավարության շենքում հանդիպում էր Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հայտնեց․ 

«Մեզ տեղեկացրեց, որ հենց այսօրվանից, հենց այս պահից պետք է գնա հենց այդ գործերով՝ մեր կորած, գերեվարված երեխաների գործերով։

«Ասեց, որ յուրաքանչյուր հատվածում աշխատում են՝ մինչև այդ հատվածը հակառակորդին տալը: Ասեց, որ աշխատում են, բայց անուններ չնշեց: Այս պահի դրությամբ վարչապետի պատասխաններից շատ գոհ եմ»։

 

Իսկ հանդիպումից դուրս եկած մի քանի ծնողներ չցանկացան զրուցել լրագրողների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ