22 11 2020

Վազգենաշենում մարդիկ իրենց տները թողնում են ադրբեջանական զորքի ծաղրանքի պայմաններում. Mediaport



Հայաստանի և Արցախի իշխանություններն այլևս անկարող են ապահովել արցախահայերի անվտանգությունը: Վազգենաշենում մարդիկ իրենց տները թողնում են ադրբեջանական զորքի անմիջական ներկայության և ծաղրանքի պայմաններում: Այս մասին հայտնում է Տելեգրամի Mediaport ալիքը, որտեղ նաև տեսանյութ կա հրապարակված:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության:

Նոյեմբերի 20-ի երեկոյան համայնքի բնակչությունը լքել է բնակավայրը և տեղափոխվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ