19 11 2020

Փաշինյանը չի տիրապետել իրավիճակին կամ տիրապետելով սպասարկել որոշ արևմտյան ուժերի․ Շաքե Իսայան



Երբ սեպտեմբերի 28-ի ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր կոչ-հայտարարություն՝ ուղղված միջազգային հանրությանը՝ դատապարտելու այս ագրեսիան Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ, ընդունեցինք մի հայտարարություն, որը հասցե չուներ, և հետո ի՞նչ արեց միջազգային հանրությունը՝ դատապարտե՞ց, ինչ-որ բանով միջամտե՞ց, թե՞ ոչ։ ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն։

«Մենք չենք դիմել բավականին ժամանակ, և երբ ՌԴ նախագահն ասաց, որ դա չճանաչված տարածք էր, հիշեք, որ առաջին օրվանից մեր խմբակցության պատգամավորները և մենք ասում էինք, որ ճիշտ ժամանակն է, որ Արցախի անկախությունը ճանաչվի, ասում էին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացը կարող է խաթարվել․ երբ պատերազմը սկսվեց, արդեն խաթարված էր»,- ասաց Մելքումյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ