18 11 2020

Ակնկալում է, որ իրավիճակը ՀՀ-ում չի ազդի Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրի կատարման վրա. ՌԴ ԱԳՆ

Ակնկալում է, որ իրավիճակը ՀՀ-ում չի ազդի Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրի կատարման վրա. ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ կոնտինգենտի քանակի մեծացման հարց չի դիտարկվում: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ТАСС-ը:

Նա նաև նշել է, որ Մոսկվան ակնկալում է, որ իրավիճակը Հայաստանում չի ազդի Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների` Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների կատարման վրա:

«Մենք չենք մեկնաբանում այլ երկրներում ներքաղաքական իրավիճակը, դա նրանց ներքին գործն է: Ակնկալում ենք, որ Հայաստանում կատարվող իրադարձությունները չեն հանգեցնի իրավիճակի ապակայունացմանը, որը կազդի նաև եռակողմ հայտարարության ճակատագրի վրա»,- նշել է Ռուդենկոն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ