17 11 2020

Էդ ոստիկաններին, որ լավ զրահաբաճկոններով բերում եք ցուցարարների դիմաց, ուղարկեիք սահման․ Հարությունյան



Մոտ 10 օր իշխանության միակ անելիքը այդ գիշերվա իրադարձությունները մանիպուլյատիվ օգտագործելն է՝ իրենց կատարած դավաճանությունները ծածկելու համար։ Ո՞նց է ստացվում, որ Կառավարության շենք, ԱԺ շենք ցուցարարները հանգիստ կարողանում են մտնել՝ առանց իրավապահ մարմինների խոչընդոտի։ Ցույց տվեք մեկ դրվագ, որտեղ իրավապահ մարմինների խոչընդոտում են ցուցարարների մուտքն այդ շենքեր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը։

«Զրահաբաճկոններով ոստիկաններին բերում եք ժողովրդի դեմ, դրանք ուղարկեիք սահման, որ զինվորները չզոհվեին։ Էդ որ գրել էիք՝ ՔՊ ջոկատն ուղևորվել է Հայաստանի հարավ-արևելյան սահման. Հայաստանում չէր պատերազմը, Արցախում էր։ Տենց դուխով էիք, գոնե Ստեփանակերտ գայիք։ Մեր այնտեղի ընկերներըր պատմում են, թե ոնց էիք փախչում մի հատ կրակոցի ձայնից»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ