17 11 2020

Մեզ անվանում են «հայրենասերներ», իսկ ձեր թիմը այս ընթացքում ի՞նչ է արել Շուշիի համար․ Հովհաննես Հարությունյան



Մեզ չակերտավոր հայրենասեր են ավանում մարդիկ, ի՞նչ կապ ունեք դուք Արցախի հետ։ Դուք, ձեր թիմը, ձեր ղեկավարը ի՞նչ եք արել Արցախի համար այս տարիների ընթացքում, ի՞նչ կապ ունեք դուք Արցախի հետ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը։

«ԱԺ-ի դռները ու պատուհանները կոտրելու տեսանյութը հրապարակել և մեզ «հայրենասերներ» է անվանել այս երիտասարդ աղջիկը, որը հանդիսանում է վարչապետի աթոռը ստանձնած մարդու մամուլի խոսնակը։ Նկարում պարզ երևում է, որ տարիներ շարունակ իրենք իրենց թիմով մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դեմ պայքարել են մեր երկրի և Ռուսաստանի Դաշնության ռազմավարական հարաբերությունների դեմ։ Այս 2,5 տարվա ընթացքում թշնամու համար ստեղծել են նպաստավոր բոլոր հնարավորությունները հարձակման համար։ Այս 2,5 տարիների ընթացքում Շուշիի համար ի՞նչ եք արել, որ այն անվանում եք դժբախտ և դժգույն քաղաք։ Այո, մեզ պետք էր Շուշին, թե ինչի համար էր պետք, դա բոլորը գիտեն»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ