Որևէ քաղաքական ուժ Նիկոլ Փաշինյանի ավերածություններից հետո չի ուզում իշխանություն։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Նիկոլ Փաշինյանի անունը այլևս գրվել է պատմության մեջ և իրենց ֆեյքերը չեն, որ փորձելու են սրբագրել, խմբագրել պաստմությունը։ Մի լավ լուր ասեմ․ Իմ էջում 4 օլիգարխի անուն էի տեղադրել, որոնք ֆեյքինդուստրիաներն են ֆինանսավորել, որոնցից մեկը կոորդինացվել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից»։
Նրա խոսքով՝ նրանցից երկուսը հրաժարվել է, բայց, պատգամավորի խոսքով, դա նրանց չի ազատելու պատասխանատվությունից:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը