16 11 2020

Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. Hraparak.am

Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. Hraparak.am

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը, մի քանի օր է՝ կորոնավիրուսային ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» ԲԿ-ում է։

Հիվանդանոցի տնօրեն Անատոլի Գնունին hraparak.am-ի հետ զրույցում Սարգսյանի առողջական իրավիճակի վերաբերյալ փոխանցել է հետևյալը․

«Տիկին Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»։

Հարցին՝ արդյոք միացվա՞ծ է արհեստական շնչառական ապարատին, պարոն Գնունին պատասխանել է, որ չի կարող նման տեղեկատվություն տրամադրել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ