16 11 2020

Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը սրընթաց անկում է ապրում․ նա պետք է հրաժարական տա․ Արամ Նավասարդյան



Ամեն օր և ամեն քայլը վարչապետի բերում է առանց դրա էլ անկում ապրած ռեյտինգի փոշիացմանը։ Հուսով եմ, որ վարչապետը խոհեմություն կցուցաբերի և հրաժարական կտա։ Այսօր Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը նվազ է 30 տոկոսից,- այս մասին ասուլիսի ժամանակ ի պատասխան Yerevan.Today-ի հարցին ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։

«Չեմ ուզում  ֆիքսել կոնկրետ թիվ, Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը առ նոյեմբերի 13-ը, ցածր էր քան 30 տոկոսը»,- ասաց Նավասարդյանը։

Նավասարդյանը հայտնեց, որ նոյեմբերի 17-ին  վարչապետի ռեյտինգի վերաբերյալ հարցում է անցկացվելու։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ