15 11 2020

Նիկոլն իր հանցագործությամբ դարձավ Հայաստանի ամենասիրված մարդուց ամենաատելին. Կարեն Վրթանեսյան

Նիկոլն իր հանցագործությամբ դարձավ Հայաստանի ամենասիրված մարդուց ամենաատելին. Կարեն Վրթանեսյան

Ռազմինֆո կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրել է.

Գիր №2. Համազգային անեծքներ առ դավաճան

Այն վայրկյանից, երբ հայտնի դարձավ խայտառակ կապիտուլյացիան ստորագրելու մասին, Արցախից մինչև Աշոցք, Մեղրիից մինչև Նոյեմբերյան Նիկոլին անիծում են և նրան մահ ցանկանում։

Մեզնից ո՞վ չի լսել «Լավ, մեկը չկա՞ սրան սատկացնի» տիպի նախադասություններ։ Տաքսիստներից մինչև առաջնագծի զինվորներ, դասախոսներից մինչև պետական ծառայողներ (այո)։

Միտինգի առաջին օրն էր, խոսում էինք ոստիկաններից մեկի հետ, ասաց. «Տո դրա քոքն էլ ըդտեղ ...»։

Հեռախոսազրույց են գաղտնալսել, մի ազատամարտիկ ասել է. «Վանեցյանին ասի. վեկալեք խփեք»։ Սրա հիման վրա հիմա ձերբակալություններ են քաղաքում։

Վստահ պնդում եմ. ոչ մի ԱԱԾ, ոչ մի ոստիկանություն չի հերիքի ձերբակալելու համար այն բոլոր մարդկանց, որոնք հիմա նման բառեր են ասում փողոցներում, հեռախոսազանգերում, նամակներում։

Նիկոլն իր հանցագործությամբ դարձավ Հայաստանի ամենասիրված մարդուց ամենաատելին։

Եթե դուք էլ եք լսել նման արտահայտություններ, խնդրում եմ հաստատեք մեկնաբանությամբ։ Թո՛ղ տեսնեն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ