2018-ի նոյեմբերին էի գրել, որ Նիկոլի համար գերագույն արժեքն իր իշխանությունն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
«Ամեն ինչ կտա, ամեն ինչ կծախի, միայն թե իշխանության մնա։
Եթե հայությունը պայքարում էր Արցախի համար, ապա Նիկոլի պատերազմն իր իշխանության համար էր։
Երևի այդ պատճառով էլ «պայմանավորվեցին պարտված չզգալ», որովհետև իշխանությունը դեռ պահում են, այսինքն՝ իրենց տեսակետից պարտված չեն։
Եվ շարունակում են աթոռը պահելու պատերազմը, պատերազմը հայ ժողովրդի, հայ պետականության դեմ։
Այսօր իմացա, որ երեկ ԱԺ ներխուժած երիտասարդներից մեկի դին են հայտնաբերել երեկ ուշ երեկոյան, իբր՝ Կիևյանի կամուրջից նետվել է, ինքնասպան եղել։
Շատ դժվար է այդ ինքնասպանությանը հավատալ։ Շատ ավելի հեշտ է հավատալ պատժիչ, մարդկանց սարսափեցնելու գործողության։
Գիտակցեք, որ սա արգելակներ չունի։ Մեկ ճակատագիր, թե մեկ ամբողջ ազգի ճակատագիր, Ալիևի ու Էրդողանի այս կոլեգայի համար ընդամենը իշխանությանը մնալու միջոց են...
Այս իշխանատենչ մոլագարը մինչև չհեռացվի, որևէ հայ իրեն ապահով չի կարող զգալ իր Հայրենիքում։
Հ.Գ. Հայտարարում եմ, որ ինքնասպանության որևէ միտք ու տրամադրություն չունեմ։ Եթե նման բան եղավ, իմացեք, որ սպանել են»,-գրել է Կարեն Վրթանեսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը