Գործարար Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արշավ է սկսվել հայ զինվորի դեմ: Արշավը սկսվեց Արցախի նախագահի խոսքից հետո, թե հայ զինվորները փախչում էին:
Հիմա բիգբորդերով, թիվիներով, լայվերով հա հիմնավորում են, թե ինչքան վախկոտ է հայ զինվորը:
Ինչո՞ւ է էդպես արվում: Եթե նայենք հետևանքին` կոդրում են զինվորի ոգին, որ չհամարձակվի զենք վերցնել ու պաշտպանել երկրորդ Շուշին` Քարվաճառը: Կոդրում են հայի ոգին, որ վերջնական վերցնեն Արցախը, ավարտեն խայտառակ պայմանագիրը:
Հայ զինվորն ուժեղ է, անհամեմատ ավելի ուժեղ ու մարտունակ, քան մեր հարևաններն են: Նայեք քարտեզին, ճակատի մեծ մասով մեր զինվորը սահմանը պահել է, իտարբերություն դիվանագիտությանը: Սահմանը պահել է, կռվելով ՆԱՏՕ ի երկրորդ ամենաուժեղ բանակի ու ահաբեկիչների հետ:
Ճիշտ է, եղել են թուլության պահեր, բայց մեկա դա չի խագարել, որ ճակատի մեծ մասում հաղթենք: Ճակատի մեծ մասում հաղթել ենք անկախ ահավոր վատ կազմակերպվածության, անկախ անհամեմատ վատ զինվելու, անկախ անհամեմատ թույլ տեխնոլոգիաների:
Տղերքը 44 օր ճակատի մեծ մասը պահեցին, իսկ էդ ընթացքում քաղաքական վերնախավը նույնիսկ ԱԹՍ ների հարցը չկարողացավ լուծել: 44 օրում կարելի էր ոտքով գնալ, Իսրայելից ԱԹՍ գնել ու ոտքով բերել հասցնել սահման: Չասեք, որ Իսրայելը չի վաճառել, չկա ըդենց բան, լավ էլ պատրաստ է եղել վաճառելու, գնող չի եղել մեզ մոտից, անձամբ գիտեմ օրինակներ: Չինաստանից բերեիք:
Չնայած էդ ամեն ինչին, մեկա ճակատի մեծ մասում հաղթել ենք ու դեռ հաղթող տղերքը կանգնած են իրենց դիրքերում: Առայժմ, քիչ մնաց, բայց դեռ կանգնած են:
Իսկ թիկունքում իրենց վախկոտ ենք սկսել ասել: Ինչու՞: Երևի նրա համար, որ դիվանագիտության «ձեռքբռրումն» առանց խնդիրներ հասցնեն ավարտի: Դրա համար զինվորի դուխն է պետք կոտրել:
Մեր տղերքն արել են անհնարինը: 300 սպարտացիների նման կանգնել ու պահել են անհամեմատ գերազանցող թշնամուն: Թուլության օրինակներ կան, բայց հերոսական էլ շատ-շատ են, եկեք կենտրոնանանք հերոսականի վրա, գոնե հիմա, հետո կվերլուծենք թուլությունը: Հերոսական դրվագներ չլինեին, ձախ մասի քարտեզը չէինք ունենա:
Թույլ մի տվեք կոտրել զինվորի ոգին, թա շատ թանկ կնստի մեզ վրա: Դա ճիշտ չէ:
ՀԳ
Եկեք ֆլեշմոբ սկսենք ու պատմենք սահմանի հերոսական դրվագները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը