12 11 2020

Դադարեցնում եմ «Հայփոստի» հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի իմ գործունեությունը. Նանա Գնդոյան

Դադարեցնում եմ «Հայփոստի» հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի իմ գործունեությունը. Նանա Գնդոյան

 

«Հայփոստ» ընկերության հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Նանա Գնդոյանն իր էջում գրել է.

«Սիրելի լրագրողներ, ընկերներ, գործընկերներ, նոյեմբերի 10-ով ես դադարեցրել եմ «Հայփոստ» ընկերության հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի իմ գործունեությունը:

Իմ մասնագիտական գործունեությունն այս պահին չի համատեղվում իմ խղճի, մտքի, գաղափարական դավանանքի հետ: Ես չեմ կարող «հանգիստ նստել տեղս» ու նայել, թե ոնց են երկիրս հանձնում թուրքին, ես մնում եմ հավատարիմ Անդրանիկ Օզանյանի կողքին կռված իմ նախնու հայկական գենին ու արյանը: Ես ընտրում եմ հայրենիքը, իմ տղան, ում անունն Արամ Մանուկյանի պատվին է դրված, չի՛ ապրելու թուրքի տակ:

Հայփոստի թիմում աշխատում են հրաշալի մարդիկ, գործի նվիրյալներ, ես շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին հետաքրքիր, բեղմնավոր ու հիմնարկի ապագայի համար սրտացավ աշխատանքի համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ