Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Իշխանական քարոզչամեքենան ընկել ամբողջ Արցախով փնտրում է զինվորների, որոնք մի քանի կոպեկի դիմաց պատրաստ են հայտարարել, որ իրենք աջակցում են հողերի հանձնման ծրագրին։ Գործը այնքան դժվարությամբ է գլուխ եկել, որ ստիպված Երևանից «դերասաններ» են տարել, որոնք ֆորմա են հագել ու որպես զինվոր «աջակցել» հողեր հանձնելու ծրագրին։
Մի հավատացեք զինվորական համազգեստով նման ելույթներ ունեցողներին։ Անտրամաբանակա՞ն է չէ պատկերացնել, որ մարդ գնացել է սահման ու իր կյանքը վտանգել է հանուն հայրենի հողի, հող հանձնելու ծրագրին աջակցի։
Թարմացում․ Հա ի դեպ ամբողջ Արցախում ինտերնետի խնդիր կա։ Ինտերնետ կարող է լինել հյուրանոցներում և հատուկ սարքերի օգնությամբ, իսկ հողեր հանձնելու ծրագրի կողմնակիցները «առաջնագծից» են ուղիղ եթեր մտնում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը