11 11 2020

Հաջորդ պատերազմի ժամանակ Երևանն է լինելու թիրախում. Վահրամ Միրաքյան

Հաջորդ պատերազմի ժամանակ Երևանն է լինելու թիրախում. Վահրամ Միրաքյան

Գործարար Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

  1. Ըստ Խորհրդային քարտեզի, Գորիս-Կապան ճանապարհի մի մասն անցնում էր Ադրբեջանի տարածքով, որը հիմա մեր վերահսկողության տակ է: Ստացվում է, մեր կողմից ստորագրած համաձայնագրով Գորիս-Կապան ճանապարհը տրվելու է Ադրբեջանի՞ն: Եթե չէ, ապա ի՞նչ հիմնավորումով նույն կերպ Քարվաճառը տրվելու է: Եթե տրվելու է, ապա պատրաստվենք Կապանի հայաթափմանը:
  2. 2 հազար ռուս խաղաղապահներն ի՞նչ իրավասություներ ունեն, կկրակեն ադրբեջանցի զինվորականի վրա, երբ նրանք, ասենք փորձեն հայի գլուխ կտրել: Շատ կասկածում եմ, հաշվի առնելով ուղղաթիռի խփելու ու դրա արձգանքները: Եթե իրենց զինվորի մահը չխանգարեց ռուս-ադրբեջանական հարաբերություններին, վստահ եմ հայի մահը չի խանգարի: Բազմաթիվ փաստեր ունենք, թե ինչպես խաղաղապահների աչքի առաջ կոտորում մեկը մյուսին: Օրինակ, նայեք Կրակելով շներին ֆիլմը:
  3. Իսկ Արցախի մնացած մասում որևէ հայ զինվոր մնալու՞ է, թե բոլորը դուրս են գալու: Տպավորություն ունեմ, որ հայ զինվոր մնալու մասին խոսք չկա: Էդ նշանակում է Արցախի կորուստ:
  4. Ո՞վ է սարքելու Մեղրիի ճանապարհը, որ Թուրքիան ու Ադրբեջանը միավորվեն, մե՞նք:

Ընդհանրապես, տպավորություն է, որ հայկական կողմը որևէ փաստարկ չի բերել, որևէ կետ չի առաջարկել, ինչ դեմ են տվել են, ստորագրել է, խնդիր ունենալով ազատվել Արցախից, արցախի հարցի հետ համատեղ: Հիվանդ չկա, բուժում էլ չկա:

Հասկանում եմ, որ ռազմաճակատում մենք զիջում էինք, բայց քաղաքական զիջումները ռազմականի նկատմամբ անհամեմատ մեծ են:

Ամեն դեպքում, եթե ինչ-որ անգրագետ կարճատես կա, որ մտածում է, թե սենց խաղաղություն է լինելու, հուշեմ, որ հաջորդ պատերազմի ժամանակ Երևանն է լինելու թիրախում, էլ չենք կարա ասենք, մենք չենք, Արցախնա կռվում: Ու հաջորդ պատերազմը սարերի հետևում չի:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ