Զանգվածային լրատվամիջացների ներկայացուցիչներն ու լրագրողները ռազմական գործողությունների վայրեր և Արցախ կարող են մեկնել միայն ՀՀ Կառավարության կողմից տրամադրված հատուկ անցաթղթի առկայության դեպքում, իսկ միջազգային ԶԼՄ ներկայացուցիչները բացառապես ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը։
«Անցաթղթի բացակայության դեպքում ռազմական գործողությունների վայրեր և Արցախ մուտքն արգելվում է։
Կոչ ենք անում բոլորին՝ պահպանել ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնները»,- նշվում է հաղոևդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը