07 11 2020

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի 42-րդ օրը․ Թարմացվում է

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի 42-րդ օրը․ Թարմացվում է

22։30

Ռազմաճակատի տարբեր հատվածներում մարտերը գիշեր-ցերեկ չեն դադարում։ Մասնավորապես, Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում՝ ճանապարհների ուղղությամբ, թշնամուն հաջողվել է մոտենալ, մարտերը չեն դադարում։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

«Երեկ նշեցի՝ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց, ինչպես երեւում է, հակառակորդը, նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունն իրագործելու պլանները։ Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թեւերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են եւ շարունակական։ Արդեն երրորդ օրը ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, որպեսզի Շուշին մնա կանգուն։ 

Մեր բոլորիս պարտքն է՝ հավատալ հայ զինվորականին, վստահել, եւ այս պահին տեղին չեն որեւէ այլ դիտարկումները, խուճապային տրամադրությունները, տարհանման մասին մտքերն ու խոսակցությունները, նահանջի մասին․․․ Ոչի՛նչ, մենք դիմադրում ենք հերոսաբար, զորքը պիտի պահի իր մարտունակությունը, որպեսզի իր դիմադրությամբ անգամ հաջորդիվ հաղթանակները կարողանա կռել։ 

Այսօր մարտեր են եղել նաեւ այլ ուղղություններով․ Մարտունու ուղղության վրա թշնամին փորձել է զրահատեխնիկայի օգնությամբ հարձակում իրականացնել։ Կորցնելով մեկ-երկու միավոր զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել ելման բնագծեր՝ թողնելով դիակներ։  

Բերձորից հարավ մարտեր են ընթացել, մի քանի անգամ փորձել են առաջ գալ՝ չեն կարողացել, մեր ստորաբաժանումներին հաջողվել է այդ ուղղությամբ որոշակի բարելավում իրականացնել։

Ողջ օրը ե՛ւ դիրքերի, ե՛ւ բնակավայրերի ուղղությամբ ոչ մեծ մասշտաբի, բայց ընթացել է հրետակոծություն։

Տավուշում եւ Քարվաճառի շրջանում իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է։

21։15

Անմիջապես Շուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

20։02

Ծանր մարտեր են ընթանում Մարտունու ուղղությամբ, Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն․ ՊՆ

 19։01
Բերձորի ուղղությամբ կամավորական և աշխարհազորային խմբերը կարևոր բարձունք են գրավել

13:14

Թշնամուն չի հաջողվի կոտրել մարդկանց, ովքեր ամուր կպած են այս հողին. Տեսանյութ սահմանից

13:13

Ո՞ր քաղաքներն ու նահանգները ճանաչեցին Արցախի անկախությունը

11:40

262 ԱԹՍ, 749 զրահատեխնիկա, 7510 զոհ․ թշնամու կորուստները

11:16

Շուշին գիշերը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության. Արցախի ԱԻՊԾ

Խաղաղ բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։

Կեսգիշերից հետո Շուշիից բացի, Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Իսկ բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։

10:47

Սեյրան Օհանյանը հերթական շատ ցավոտ դասն է տվել թշնամուն. Վահրամ Պողոսյան

Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները», - գրել է Պողոսյանը: 

10:27

Խոցվել է թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ․ ՊԲ

09:56

Ձերբակալված ահաբեկչի ցուցմունքում հիշատակվող Աբու Ամշայի իրական անունը Մուհամմադ ալ-Ջասիմ է. իրանագետ

09:50

Վաղ առավոտյան ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի անօդաչու են խոցել․ Շուշան Ստեփանյան

09:17

Չորսով խոցել են հակառակորդի մարդուժը տեղափոխող 6 «փիքափ». ՊՆ խոսնակ

09:13

Բաքվի պատերազմական հանցագործությունների նպատակն արցախցիներին չափից շատ կորուստներ պատճառելն է. Արցախի ԱԳՆ

Նախորդ օրվա թարմացումը՝ այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ