Այս պահի դրությամբ Երևան համայնքի ոչ մի աշխատակից պարգևավճար չի ստացել սեպտեմբեր և հոկտեմբերի ամիսների համար՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը:
«Աստված տա շուտ ավարտվի պատերազմը, ինչու չէ․․․ Պարգևավճարը ցանկացած աշխատողի ոգևորելու, քաջալերելու միջոց է, և ես կողմ եմ դրան: Բայց այս պահին կպատասխանեմ, որ սեպտեմբեր հոկտեմբեր ամսիների համար պարգևավճար չի սահմանվել ու չի տրվել»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը