Ինձ համար ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ և որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետը:
«Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնեաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։
Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է և առանց չափազանցության՝ այստեղ որոշվում է նաեւ քաղաքակրթության ճակատագիրը։ Քաղաքակրթությունը պիտի՜ հաղթի։
Քեզ հետ ենք Վիեննա»,-գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը