03 11 2020

Եղեք զգոն և խուսափեք անհարկի տեղաշարժերից. Ավստրիայում ՀՀ դեսպանություն

Եղեք զգոն և խուսափեք անհարկի տեղաշարժերից. Ավստրիայում ՀՀ դեսպանություն

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՛ հետևելով իշխանությունների ցուցումներին:

Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ հետևյալ հեռախոսահամարով՝

00 43 (0) 1 522 74 79 105»:

Հիշեցնենք, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ